National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
07.03.2018
Արա Բաբլոյանն ընդունել է Լիոնի քաղաքապետի գլխավորած պատվիրակությանը
1 / 7

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը մարտի 7-ին ընդունել է Լիոնի քաղաքապետ Ժորժ Քեփենեկյանի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով պատվիրակության այցը Հայաստան՝ ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է հայ-ֆրանսիական միջպետական հարաբերություններին, գոհունակությամբ ընդգծել քաղաքական երկխոսության բարձր մակարդակը բարեկամ երկրների միջեւ:

Շնորհավորելով Ժորժ Քեփենեկյանին Լիոնի քաղաքապետ ընտրվելու կապակցությամբ՝ խորհրդարանի ղեկավարը մաղթել է նրան նորանոր հաջողություններ՝ ի բարօրություն լիոնցիների եւ ի նպաստ հայ-ֆրանսիական բարեկամության:

Արա Բաբլոյանը կարեւորել է հոկտեմբերին Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի անցկացումը Հայաստանում՝ համարելով այն լրացուցիչ հարթակ հայ-ֆրանսիական հարաբերություններն առավել խորացնելու գործում:

ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է Հայաստանի եւ Ֆրանսիայի խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի գործունեությանը եւ վստահություն հայտնել, որ տասնամյակներով ձեւավորված բարի ավանդույթները կշարունակվեն:

Խոսելով Լիոնի քաղաքապետի գլխավորած պատվիրակության այցի մասին՝ խորհրդարանի ղեկավարը նշել է, որ բազմանդամ պատվիրակության այցի ընդգրկուն ծրագիրը հավաստում է, որ հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա: ՀՀ ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ այս այցը կնպաստի համագործակցության բազմաթիվ ոլորտներում նորանոր նախագծերի իրագործմանը:

Արա Բաբլոյանը բարձր է գնահատել նաեւ Լիոնի քաղաքապետ Ժորժ Քեփենեկյանի մարդկային եւ մասնագիտական բարձր որակները՝ որպես բժշիկ, Հայ դատի, Հայոց ցեղասպանության ճանաչման եւ հայ ժողովրդի իրավունքների համար պայքարի երկարամյա առաջամարտիկ:

Ժորժ Քեփենեկյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ ներկայացրել պատվիրակության անդամներին, ովքեր Լիոնի քաղաքապետարանում զբոսաշրջության, մշակույթի, կրթության եւ այլ ոլորտներ են համակարգում: Նրա խոսքով՝ պատվիրակության անդամների ընտրությունը պատահական չէ. հստակ ուրվագծվում են Լիոնի եւ Երեւանի միջեւ իրականացվելիք ծրագրերի ուղղությունները: Լիոնի քաղաքապետը նշել է, որ նոր էջ է սկսվում երկու քաղաքների բարեկամության եւ համագործակցության պատմության մեջ:

Անդրադառնալով Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի անցկացմանը Երեւանում՝ Ժորժ Քեփենեկյանը փաստել է, որ այն բացառիկ հնարավորություն է Հայաստանի համար եւ պետք է ընդգրկի համագործակցության բազմաթիվ բնագավառներ՝ հնարավորություն տալով ֆրանսիացի գործարարներին արժանավայել ներկայանալու Հայաստանում: Լիոնի քաղաքապետի խոսքով՝ ֆրանկոֆոնիան արժեհամակարգ է, քաղաքականություն, ինչպես նաեւ համագործակցություն՝ առանց սահմանների:

Հանդիպման ավարտին զրուցակիցները մտքեր են փոխանակել կրթության, մշակույթի, զբոսաշրջության, տնտեսության եւ այլ բնագավառներում իրականացվելիք ծրագրերի շուրջ:


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

10.05.2024
Նիստեր կհրավիրեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Մայիսի 13-ին՝ ժամը 12:00-ին, 114 դահլիճում կհրավիրվի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը կկայանա մայիսի 17-ին՝ ժամը 11:00-ին, 214 սրահում: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am